Հայերեն   English   Русский  

Ալեն Սիմոնյանի հայտարարագրած ունեցվածքի վերաբերյալ իրականացված հետաքննության մասով վարույթ է հարուցվել


  
դիտումներ: 315

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրած ունեցվածքի վերաբերյալ իրականացված հետաքննության մասով վարույթ է հարուցվել:

Այս մասին տեղեկացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից:

Վարույթը հարուցվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով առերևույթ իրավախախտման հատկանիշներով, այն է՝ «հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը»:

Հիշեցնենք, որ Փաստերի ստուգման հարթակը օրերս հրապարակեց Ալեն Սիմոնյանի ունեցվածքի հայտարարագրի վերաբերյալ հետաքննություն, որի հեղինակը հետաքննող լրագրող Հարություն Ծատրյանն է: Վերջինս պնդում է, թե Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հայտարարագրի տվյալները կեղծ են։ Մասնավորապես, հետաքննության մեջ ասվում է, որ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի հայտարարագրում ներկայացրել է նախքան պաշտոնը ստանձնելը ձեռք բերված, 2012 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի մարդատար ավտոմեքենա: Մինչդեռ Ճանապարհային ոստիկանությունից ստացված գրության համաձայն, այդ մեքենան Սիմոնյանը ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: