Հայերեն   English   Русский  

​Խորհուրդ է տրվում երեխաներին չթույլատրել լողալ լողալու համար չնախատեսված դեկորատիվ ջրավազաններում. մասնագետի հորդորը ծնողներին


  
դիտումներ: 275

Դեկորատիվ ջրավազաններում, բաց ջրամբարներում լողալը կարող է լինել վտանգավոր: Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին,

հրավիրված ասուլիսին առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը հորդորեց ծնողներին երեխաներին թույլ չտալ լողալ ջրավազաններում:

«Իհարկե, դեկորատիվ ջրավազաններում երեխաների հետ կապված դեպքերը քիչ են լինում, սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք է լողալ: Ոչ դրանց հատակը, ոչ կառուցվածքը հարմար չէ, վերջապես դրանք բացօթյա են, ինչ աղբ ասես կարող է լինել մեջ: Չի կարելի երեխաներին թույլ տալ և վերջ. նախորդ տարի չի գրանցվել դեպք, այս տարի կարող է լինել»,- ասաց Նունե Բակունցը:

Սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց մոտ ամառային շոգի պատճառով օրգանիզմում ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել։ Նման խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում հեղուկի սահմանափակում, սակայն շոգ եղանակին հիվանդը պետք է բժշկի հետ քննարկելով հասկանա, թե ինչպես հեղուկի ծավալները մեծացնի. նշում է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զեյնալյանը։

«Ճիշտ է, շոգ է, երեխաները փորձում են զովանալ ջրավազաններում, սակայն դա անթույլատրելի է: Դրանք իրենց կառուցվածքով լողալու համար նպաստավոր չեն: Այնտեղ կարող են անցկացված լինել խողովակներ, կարող են լինել սուր ծակող առարկաներ և լողալու ընթացքում մարդը կվնասվի: Դրանից բացի, նման տեղերում ջուրն անվտանգ չէ, այն կարող է պարունակել տարատեսակ միկրոօրգանիզմներ, որոնք կհանգեցնեն մաշկային, ալերգիկ հիվանդությունների»,-ասաց Նունե Բակունցը: Այսինքն՝ մի քանի րոպե զովանալու համար ռիսկի պետք չէ դիմել:

Անհրաժեշտ է լողալ միայն այն վայրերում, որոնք դրա համար նախատեսված են, քանի որ այնտեղ անվտանգության կանոնները պահպանվում են:

Սրտաբանի խոսքով առողջ օրգանիզմը շոգ եղանակին ունի կոմպենսատոր ունակություններ և կարողանում է պաշտպանվել, սակայն եթե սովորական ջերմաստիճանում յուրաքանչյուր կգ-ի համար պետք է օգտագործել 30 մլլ ջուր,ապա ամառվա ամիսներին, այն պետք է ավելացնել 2-ից 3անգամ։

ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նշում է, որ շոգ օրերը հնարավորինս թեթև անցկացնելու համար, պետք է հետևել պարզ և գործնական խորհուրդներին։

Մասնագետը խորհուրդ է տալիս 12։00- ից 17։00-ը ընկած ժամերին խուսափել արևի ճառագայթներից։ Տանից դուրս գալուց կրել գլխարկ, ակնոց, որպեսզի պաշտպանվի աչքի եղջերաթաղանթը և հագնել բաց գույնի և բնական կտորներից կարված օդափոխություն ընձեռող հագուստ։

«Շոգ եղանակին պետք է առավել ուշադրություն դարձնել սննդին։ Պետք է օգտագործել թեթև սնունդ, իսկ հիմնական սնունդը ընդունել օրվա զով ժամերին։ Քանի որ ամառը հանդիսանում է մրգի և բանջարեղենի առատ շրջան, այն օգտագործումը անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն պետք է միրգն ու բանջարեղենը լվանալ առավել մանրակրկիտ»։

Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին չթույլատրել լողալ լողալու համար չնախատեսված դեկորատիվ ջրավազաններում, առուներում, քանի որ այդ տարածքներում չկան հիգիենիկ պայմաններ։ Ինչպես նաև երեխաներին չթողնել փակ մեքենաներում և տարածքներում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: