Հայերեն   English   Русский  

Այսօր Կառավարության հերթական նիստն է,ուղիղ


  
դիտումներ: 677

Այսօր՝ հունիսի 6-ին, հերթական նիստն է գումարել Կառավարությունը։ Օրակարգում 40 հարց կա, որից 33-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Մասնավորապես Գործադիրը այսօր կքննարկի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, Ոռոգման նպատակով 2019 թվականին Սևանա լճից ջրառի մասին հարցը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: