Հայերեն   English   Русский  

«Մարտի 1»-ի գործով Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրվեց. միջնորդել են կալանավորել նրան


  
դիտումներ: 188

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալաված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

ՀՀ հատուկ քննչական ծառայությանից տեղեկությունը հաստատեցին և ասեցին, որ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Երեկ նրա պաշտպանը բողոքարկել է Պետրոսյանին ձերբակալելու որոշումը: Պետրոսյանը այս գործի շրջանակում նախկինում հարցաքննվել է վկայի կարգավիճակով և «Մարտի 1–ի» գործով մեղադրյալներից մեկի դեմ ցուցմունքներ տվել։ Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Նշենք, որ մինչ այս պահը «Մարտի 1–ի» 10 սպանությունների համար որեւէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: