Հայերեն   English   Русский  

7-ամյա հայուհին Թուրքիայում «Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթող է ճանաչվել և աշխարհահռչակ դիզայներից հրավեր ստացել. Լուսանկարներ


  
դիտումներ: 985

Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող 7-ամյա հայուհի Անջելինա Մկրտչյանը Թուրքիայում անցկացված գեղեցկության, նորաձևության ու տաղանդի «Մինի միսս Տիեզերք 2019» փառատոնի հաղթող է ճանաչվել։ Գրում է Rusarminfo.ru-ն:

Փոքրիկ հայուհին ժյուրիի անդամների առաջ, որոնց կազմում հայտնի դիզայներներ, արվեստագետներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ են ընդգրկված եղել, երեկոյան զգեստով, ազգային և սպորտային հագուստներով է ներկայացել:

«Кубань 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Անջելինան խոստովանել է. «Շատ էի հուզվում, ուզում էի հաղթել և հաղթեցի»:

Մրցույթը տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսիացի դիզայներ Պիեռ Կարդենի հովանու ներքո, որը այլ թեկնածուների շարքերից նկատել է փոքրիկ հայուհուն և Փարիզ հրավիրել:

Չնայած մրցույթին մասնակցությանը` Անջելինա Մկրտչյանը գերազանցությամբ է ավարտել առաջին դասարանը, լավագույն աշակերտուհի ճանաչվել և պատվոգրի արժանացել:

Ինչպես ավելի վաղ Ankakh.com-ը հայտնել էր, մարտին փոքրիկ հայուհին մասնակցել էր Moscow Beauty 2019 ընտրական փառատոնին` արժանանալով «Փոքրիկ միսս Մոսկվա» (Little Miss of Moscow) տիտղոսին և հաղթողի թագին:

Անջելինա Մկրտչյանին նկատել են փորձագետները և հրավիրվել մասնակցելու Russian Beauty 2019 գեղեցկության, նորաձեւության և տաղանդների փառատոնին, որի ժյուրին ղեկավարում էր փառատոնի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Վյաչեսլավ Զայցևը: Անջելինան արժանացել է «Ռուսաստանի փոքրիկ գեղեցկուհի» գրան-պրիին, ինչպես նաև որպես մոդել Վյաչեսլավ Զայցևի նոր հավաքածուի ցուցադրությանը մասնակցելու հրավեր ստացել:

Անժելա Մկրտչյան

Անժելա Մկրտչյան

Անժելա Մկրտչյան

Անժելա Մկրտչյան

Անջելինա Մկրտչյան

Անջելինա Մկրտչյան

Անջելինա Մկրտչյան

Անջելինա Մկրտչյան

Անջելինա Մկրտչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: