Հայերեն   English   Русский  

Նախկին ամուսինը Քլոե Քարդաշյանին հայ հրեշտակ է անվանել


  
դիտումներ: 975

Ամեիկացի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը` բասկետբոլիստ Լամար Օդոմը, ամերիկյան «Hollyscoop» առցանց հաղորդաշարի շրջանակներում պատմել է Քարդաշյան քույրերից կրտսերի հետ ամուսնալուծության պատճառների մասին: Գրում է Rusarminfo.ru-ն:

Հայտնի բասկետբոլիստը ափսոսանք է հայտնել և խոստովանել, որ ամուսնալուծության համար անձամբ է մեղավոր եղել:

«Քլոեն իսկական հայ հրեշտակ է: Ես հրաշալի կին ունեի, սակայն շատ վատ վարվեցի նրա հետ», - խոստովանել է 39-ամյա բասկետբոլիստը:

ԱՄՆ ազգային բասկետբոլի ասոցիացիայի երկակի չեմպիոնը պատմել է նաև, թե ինչպես է նախկին կինը 2015թ. հոգ տարել իր մասին կաթվածներից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քլոե Քարդաշյանն անմոռանալի նվեր է մատուցել իր ամերիկահայ երկրպագուին և վերջինիս ավարտական երեկոյին ընթացքում ուղեկցել: Քլոեն շրջանավարտների հետ միասին պարել էր հայական երաժշտության ներքո և լիմուզինով շրջել քաղաքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: