Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». Քննարկումներ են սկսվել, թե ով պետք է լինի ԲՀԿ ապագա նախագահը


  
դիտումներ: 936

«ՀՀԿ-ական շրջանակներում երեկ բացահայտ քննարկումներ են սկսվել թե ո՛վ պետք է լինի ԲՀԿ ապագա նախագահը: ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանի համար անընդունելի է Վ. Օսկանյանի և Ն. Զոհրաբյանի տարբերակը:

Խոսվում է, որ այդ պաշտոնում կարող է հայտնվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Վերջինս, սակայն, այս պահին ԲՀԿ անդամ էլ չէ և հանդիսանում է «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահը: ԲՀԿ նախագահի թեկնածու է համարվում նաև ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը»,–գրում է թերթը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: