Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». ՔՊ-ն շանս չունի. Ծառուկյանը ցույց կտա, որ իր հեղինակությունը Աբովյանում ավելի մեծ է, քան


  
դիտումներ: 552

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Աբովյանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած սակավամարդ երթը

եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործադրած ոչ համարժեք ջանքերը ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 9-ի ընտրություններում հաղթելու ոչ մի հնարավորություն չունի: ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանը այնքան թույլ է, որ ոչ մի համեմատության չի դիմանում գործող քաղաքապետի հետ:

Ընտրողները համարում են, որ ավելի լավ է մնա գործող քաղաքապետը, քան ՀՀԿ-ական իշխանությունից ՔՊ-ին ժառանգության կարգով անցած Գուլյանը:

Բացի այդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անելու է՝ ցույց տալու համար, որ իր հեղինակությունը Աբովյանում ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: