Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները չեն բացառում բրեքսիթի հետաձգման հնարավորությունը


  
դիտումներ: 190

Եվրամիության անդամ երկրներից շատերը պատրաստ են կրկին աջակցել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հերթական հետաձգման վերաբերյալ որոշմանը: Այդ մասին հայտնում է The Times պարբերականը` վկայակոչելով Բրյուսելում իրավիճակին ծանոթ աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մեզ դա դուր չի գալիս, սակայն մենք պատրաստ ենք մեկ անգամ ևս հետաձգել: Ի վերջո, ոչ ոք չի ուզում թթվածին փակողի տպավորություն ստեղծել», - հայտնել է աղբյուրը:

Ընդ որում` ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, եվրոպական մայրաքաղաքները համաձայնության են եկել, որ Եվրամիությունից թագավորության դուրս գալու վերջնաժամկետը չի կարող 2020 թ. հունիսի վերջից ավել հետաձգվել:

Սկզբնապես Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ-ի կազմից մարտի 29-ին, սակայն խորհրդարանականները մի քանի անգամ մերժել էին օրեր առաջ հրաժարականի մասին հայտարարած վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած բրեքսիթի պայմանագրի նախագիծը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԵՄ կազմից թագավորության դուրս գալուց հետո Վաշինգթոնը պատրաստվում է Մեծ Բրիտանիայի հետ «ֆենոմենալ» առեւտրային գործարք կնքել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: