Հայերեն   English   Русский  

Թրամփը` ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառի մասին


  
դիտումներ: 135

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացել են 2016 ամերիկյան ընտրություններին ՌԴ միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Կարծում եմ` դրանք վատթարացան կեղծ վհուկների որսի պատճառով», - հայտարարել է Թրամփը:

Ընդ որում` Թրամփը չի բացառում իր նախագահության օրոք Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման հնարավորությունը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Թրամփը 2016 թ. ԱՄՆ ընտրություններում «ռուսական միջամտության» հարցը փակված է համարում:

Մայիսի 29-ին Մյուլլերը հայտարարեց Հատուկ դատախազի գրասենյակի փակման և Արդարադատության նախարարությունում իր հրաժարականի մասին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Մյուլերի հրապարակած զեկույցում Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններում Մոսկվայի միջամտության վերաբերյալ որևէ ապացույց չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: