Հայերեն   English   Русский  

«Լիդիան Ինթերնեյշնլը» հայտարարում է ղեկավար կազմում փոփոխությունների մասին


  
դիտումներ: 970

Ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019թ. հունիսի 12-ից ընկերության նախագահ,

գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ՝ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Լիդիանի տնօրենների խորհրդի նախագահ Ռասել Բոլը տնօրենների խորհրդի անունից նշեց, - «Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն․ Կարրելոյին անցած տարվա ընթացքում ընկերությունը ղեկավարելու համար և ուրախ ենք հայտնելու այն մասին, որ նա համաձայնել է աջակցել ընկերությանը որպես խորհրդատու։ Մենք մաղթում ենք նրան հաջողություններ իր հետագա գործունեությունում»:


Ըստ Լիդիանի հայտարարության` 2019թ. հունիսի 12-ից տնօրենների խորհրդի ներկայիս անդամ Էդուարդ Սելերը ժամանակավորապես կստանձնի ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: