Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում Ասանժի դեմ նոր մեղադրանք է պատրաստվում


  
դիտումներ: 104

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարող է նոր մեղադրանքներ ներկայացնել WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ: Այդ մասին հայտարարել են կազմակերպության ներկայացուցիչները: Գրում է Russian.rt.com-ը:

«Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պատրաստվում է մինչև հունիսի 14-ը արտահանձման դիմումի վերջնաժամկետի լրանալը նոր` հինը փոխարինող մեղադրանք ներկայացնել WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ», - նշված է կազմակերպության հայտարարության մեջ:

WikiLeaks-ի տվյալներով` մեղադրանքի համար կարող է հիմք ծառայել ՀԴԲ-ի վարձած տեղեկատու Սիգուրդուր Թորդարսոնի վկայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել մինչև հունիսի 14-ը Ասանժի արտահանձնման գործով դատավարության հետաձգման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: