Հայերեն   English   Русский  

​Ի պատասխան պարոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջի գրառման.


Լիլիթ Մակունց,ֆբ գրառում


  
դիտումներ: 270

«ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցության անունից ես ԱԺ ամբիոնից հնչեցրել եմ առաջարկ այս փուլի համար վեթինգին առնչվող առաջարկներ և/կամ ռիսկերի վերաբերյալ կանխատեսումներ ներկայացնել ԻՔ խմբակցությանը, քանի որ հանդես ենք գալու օրենսդրական նախաձեռնությամբ:

Այդ առաջարկը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.

1. մենք կարևորում ենք նախ նյութականացնել այն ուսումնասիրությունները, որոնք կատարել ենք ամիսների ընթացքում, այնուհետև սկսել հանրային քննարկում՝ ապահովելով ներառականություն,

2. վեթինգի գործընթացը սկսելու մասին հայտարարությունից հետո մենք ստանում ենք տարբեր առաջարկներ և ճիշտ ենք համարում, որ իրենց առաջարկներով հանդես գան նաև մեր խորհդարանական գործընկերները,

3. Տարբեր մեդիա հարթակներում մեր գործընկերներն արդեն իսկ խոսում են ռիսկերի մասին, ինչը ենթադրում է, որ նրանք որոշակի մոտեցումներ ունեն, որոնք կարևորում են: Հետևաբար, այս փուլում այդ մտահոգությունները ցանկության դեպքում մեզ տրամադրելն ամբողջությամբ տրամաբանված է:

Ուզում եմ շեշտել, որ մեր օրենսդրական նախաձեռնության նախնական փաստաթուղթն ունենալուն պես մենք կձեռնարկենք արդեն հաջորդ փուլի մեկնարկը՝ լայնածավալ քննարկումներ՝ ներառելով նաև դատական ոլորտի ներկայացուցիչներ: Փորձը ցույց է տվել, որ առանց կոնկրետության քննարկումներ սկսելը դատապարտվում է ոչ կառուցողական, հաճախ անարդյունավետ քննարկման, ինչը, այդ թվում հարցի հրատապությունը հաշվի առնելով, մենք չենք կարող մեզ թույլ տալ:

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր նպատակահարմար չեն գտնի այս փուլում ներգրավվել, հույս ունենք, որ փաթեթն ունենալուն պես ակտիվորեն կլծվեն համընդհանուր նշանակության ձեռնարկին, որտեղ համերաշխությունը միայն լինելու է ի նպաստ բարեփոխումների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: