Հայերեն   English   Русский  

​Վեթինգի մասին․Էդմոն Մարուքյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 380

Վեթինգի վերաբերյալ հայեցակարգի, ապա օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ առաջարկ «Լուսավոր Հայաստան»-ն այդպես էլ մինչ օրս չի ստացել։

Մինչ այժմ էլ պարզ չէ, թե իշխանության որ թևից ով է այս մեխանիզմի մշակման պատասխանատուն։

Մենք հասկանում ենք, որ խնդիրը չափազանց կարևոր է ու հրատապ։

Նույնքան էական է, որ այդ քննարկումները, հնարավոր բացասական և անկանխատեսելի հեռանկարից խուսափելու համար, տեղի ունենան բարձր պրոֆեսիոնալիզմի և համախոհության մթնոլորտում ու միջավայրում։

«Լուսավոր Հայաստան»-ը միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ ձեռնամուխ է եղել վեթինգի վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակմանը և պատրաստ է իր ներդրումն ունենալ խորհրդարանում վեթինգի վերաբերյալ հայեցակարգի ու օրենքի նախագծի առավել լայն և ընդգրկուն ձևաչափով քննարկման գործում՝ անհրաժեշտ որակ և արդյունավետություն ապահովելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: