Հայերեն   English   Русский  

Ձեր իսկ սկզբնավորած բաժանմամբ «սև» կնքվածներին անդրադառնալուց առաջ չարժե՞ արդյոք ձեր իսկ հայտարարած արժեքները խթանել, նախ, սեփական աջակիցների շրջանում


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 167

Ատելության խոսքի, թշնամանքի, վիրավորանքի, համացանցային տեռորի հարցն իրոք կարևոր է, և արժե այդ մասին լրջորեն խոսել։

Մի օրինակ բերեմ, որ վերաբերում է հենց այսօրվան։ Անունները չեմ գրում, որովհետև իրոք էական չեն։ Եթե որևէ մեկի համար էական է, կարող եմ հաղորդագրությամբ սքրիններն ուղարկել։

Հատուկ ընտրել եմ այնպիսի օրինակ, որտեղ «գործող անձինք» բոլորը «սպիտակ» են՝ իշխող թիմի անդամ/աջակիցներ են։

Իշխող քաղաքական ուժի պատգամավորներից մեկը մի հարցազրույցում քաղաքական բնույթի մոտեցումներ է ներկայացրել հանրային հնչեղություն ունեցող մի հարցի շուրջ՝ քննադատելով իշխող ուժին լիովին աջակցող X կուսակցության առաջնորդին նախկինում կատարած ինչ-ինչ իրադարձությունների համար։ Ընդ որում քննադատությունը չի պարունակել որևէ անձնական վիրավորանք։ Քաղաքական գնահատական է, որը հանրության մի մասը կարող է կիսել, մյուս մասը՝ չկիսել։

Եվ ի՞նչ։ Այդ X կուսակցության անդամները սկսել են իշխող ուժի պատգամավորին համացանցում, կներեք, «պատին ծեփելու» գործողությունը։ Ընդ որում, բազմաթիվ գրառումների թվում առկա են ինչպես կոռեկտ, քննադատական տեքստեր (դա լիովին նորմալ է), այնպես էլ անձնական վիրավորանք պարունակող, պիտակավորող «կարծիքներ»։ Էլ՝ ապուշ, էլ՝ իդիոտ, էլ՝ անմեղսունակ։

Հիմա հարցադրումս։ Ձեր իսկ սկզբնավորած բաժանմամբ «սև» կնքվածներին անդրադառնալուց առաջ չարժե՞ արդյոք ձեր իսկ հայտարարած արժեքները խթանել, նախ, սեփական աջակիցների շրջանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: