Հայերեն   English   Русский  

Իմ քայլը խմբակցության նիստերից մեկում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են՝ կապված Արտակ Զեյնալյանի հետ. Լիլիթ Մակունց


  
դիտումներ: 359

Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած զրույցում Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին ասել է, որ նրա և նրա ղեկավարած նախարարության հետ կապված դժգոհություններ և մտահոգություններ եղել են խմբակցության ներսում:

«Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված «Իմ քայլը» խմբակցությունում որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են։ Դա կապված է եղել առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ»

Մակունցն ասաց, որ նման մտահոգություններ հնչել են խմբակցության նիստերից մեկի ընթացքում և դա չի հաղորդվել գործադիրից որևէ մեկին:

«Մենք հարցը քննարկել ենք խմբակցության նիստերից մեկի ժամանակ։ Ոչ թե քննարկել ենք, այլ հնչել է մտահոգություն, հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այս համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները»։

Մակունցը նաև նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, որ «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն են առաջադրելու Արդարադատության նախարարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: