Հայերեն   English   Русский  

Պուտինը կարծում է, որ համաշխարհային տնտեսության շարժիչը չի աշխատում


  
դիտումներ: 474

Համաշխարհային առևտուրը դադարել է համաշխարհային տնտեսության անվերապահ շարժիչը լինել, առևտրային պատերազմները շարունակվում են, ուղղակի և թաքնված պրոտեկցիոնիզմի մակարդակը մեծանում է: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդես է եկեել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ըստ էության, համաշխարհային առևտուրը դադարել է լինել համաշխարհային տնտեսության անվերապահ շարժիչը, իսկ նոր շարժիչը, որի դերակատարում պիտի ունենան գերժամանակակից տեխնոլոգիաները, դեռևս շարունակում են կարգավորվել և լիարժեք հզորությամբ չեն աշխատում: Ընդ որում` համաշխարհային տնտեսությունը առևտրային պատերազմների և պրոտեկցիոնիզմի ուղղակի և թաքնված աճող մակարդակի ժամանակաշրջան է մուտք գործել», - հայտարարել է Պուտինը համաժողովի ընթացքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: