Հայերեն   English   Русский  

​Գյումրիում այրվել է աղբով լցված առանձնատուն, լուսանկարներ


  
դիտումներ: 434

Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում այրվել է Սամվել Գրիգորյանին պատկանող երկրհարկանի առանձնատան առաջին հարկը,

աղբով լցված առանձնատուն

որը լցված է եղել կենցաղային աղբով: Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 14:15-ին, հրշեջներին հաջողվել է կարճ ժամանակում մարել կրակը և թույլ չտալ դրա տարածումը: Թե տան որ հատվածն է բնակեցված եղել՝ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից նշեցին՝ չեն կարող պատասխանել, բայց հրդեհված հատվածում ոչ մեկը չի տուժել, հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տան սեփականատերը եղել է տարածքում:

աղբով լցված առանձնատուն

Տան առաջին հարկում մոտ 7 խմ կենցաղային աղբ է կուտակված եղել, որն էլ այրվել է: Հրդեհի հետևանքով այրվել են նաև 3 պատշգամբ, 1 միջսենյակային դուռ, 1 դաշնամուր, 1 գազօջախ: Երկրորդ հարկը վնասներ չի կրել, հրդեհը բռնկվել է

աղբով լցված առանձնատուն

50 ք տարածքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: