Հայերեն   English   Русский  

«Վովայի Արշակը» Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել` իրեն «քրեական հեղինակություն» անվանելու համար


  
դիտումներ: 101

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը («Վովայի Արշակ») քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ:

Անկախը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Դանիել Իոաննիսյանը Արշակ Հակոբյանին անվանել է «քրեական հեղինակություն»: Հակոբյանը պահանջում է զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում, սակայն Դատալեքսում նշված չէ, թե ինչ չափի փոխհատուցում է պահանջում Հակոբյանը: Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել էր նրանում, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի (նախկին ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանի թիկնազորի պետ-խմբ) հետ: ԱԱԾ տնօրենն էլ անդրադառնալով մեղադրանքներին ասել էր, որ Իոաննիսյանը պատվեր է կատարում. «Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»:

Նշենք, որ Բաբկեն Ղազարյանը` «Թոխմախի Բաբո»-ն նույնպես հայց է ներկայացրել Իոաննիսյանի դեմ` դարձյալ պահանջելով փոխհատուցում և զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: