Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն և Մեքսիկան պայմանավորվել են համագործակցել ընդհանուր սահմանի պաշտպանության համար


  
դիտումներ: 237

Պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների և Մեքսիկայի համատեղ դեկլարացիա է տարածել, որում նշված է, որ երկրները խոստացել են ամրապնդել համագործակցությունը ընդհանուր սահմանի առավել լավ պաշտպանվածության ապահովման համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Միացյալ Նահանգները և Մեքսիկան պարտավորվում են ամրապնդել երկկողմ համագործակցությունը, ներառյալ տեղեկատվության փոխանակումը և համակարգված գործողությունները` ապահովելու մեր ընդհանուր սահմանի առավել պաշտպանությունը և անվտանգությունը », - նշվել է հայտարարության մեջ:

Նշվել է, որ Մեքսիկան, մասնավորապես, խոստացել է Ազգային գվարդիա տեղակայել միգրանտների հոսքի դեմ պայքարի նպատակով:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև առևտրային համաձայնագրի կնքման մասին: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ մեքսիկական իշխանությունները համաձայնվել են Միացյալ Նահանգների հետ սահմանին անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար խիստ միջոցներ ձեռնարկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: