Հայերեն   English   Русский  

Էրդողանն «Արսենալի» կիսապաշտպան Օզիլի հարսանիքի վկա է դարձել. Տեսանյութ


  
դիտումներ: 442

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է գտնվել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի նախօրեին տեղի ունեցած հարսանեկան արարողությանը: Գրում է Lenta.ru-ն:

Համացանցում հրապարակված տեսանյութերից երևում է, որ Թուրքիայի ղեկավարը կնոջ` Էմինե Էրդողանի հետ ներկա է գտնվել պսակադրության արարողությանը:

Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, տոնակատարությունը տեղի է ունեցել Ստամբուլում: Էրդողանը նորապսակներին երկար տարիների համատեղ կյանք է մաղթել:

Նշվում է, որ նախագահը բարեկամական հարաբերություններ ունի Օզիլի հետ: Մասնավորապես, անցյալ տարի մարզիկը Էրդողանին իր ստորագրությամբ ակումբի վերնաշապիկ էր նվիրել, որից հետո Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր շտաբը կասկածի ենթարկեց Օզիլին աշխարհի առաջնության հայտում ներառելու անհրաժեշտությունը:

Օզիլը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում խաղացել է 2009 թվականից` դրա կազմում 2014 թ. աշխարհի չեմպիոն դառնալով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: