Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար Արարատում. բախվել են Opel-ը, Subaru-ն եւ «ՎԱԶ 2103»-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկար)


  
դիտումներ: 228

Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։05-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2103» մակնիշի 26 ՏՍ 145 համարանիշի, Opel Vectra մակնիշի 34 TQ 901 համարանիշի եւ Subaru մակնիշի 35 PC 740 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի, որոնց բոլորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Մասիսի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով՝ մահացել է։

Բախման հետեւանքով «ՎԱԶ 2103»-ը կողաշրջվել է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: