Հայերեն   English   Русский  

​Վիթինգ բոլոր այն դատավորներին ովքեր հեղափոխականների դեմ վճիռ կկայացնեն.Վահան Իշխանյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 433

Այն բանից հետո, երբ դատարանը վճռել է որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրպարտել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին

և պարտավորցրել հերքել զրպարտությունը, Արսեն Թորոսյանը վիրավորել է դատավորին և ասել՝ նրան վիթինգի են ենթարկելու։

Արդեն հայտնի էր, որ վիթինգի են ենթարկվելու այն դատավորները ովքեր վճիռներ կկայացնեն, որոնք վարչապետի սրտով չեն լինելու։ Թե ինչպես դատավորը պետք է կողմնորոշվի որ վճիռն է լինելու վարչապետի սրտով, կախված է նրա ունակություններից, որը կստուգի վիթինգի հանձնաժողովը։

Հիմա պարզվեց վիթինգի 2֊րդ կետը.
Այն դատավորը՝ ով նախարարի դեմ վճիռ կկայացնի, կենթարկվի վիթինգի։
Սակայն հարց է մնում.

Դատավորները մինչև ո՞ր աստիճանի պաշտոնյաների դեմ իրավունք չունեն վճիռներ կայացնելու, վարչապետի՞, սա պարզ է, նախարարների՞, հավանաբար, իշխող կուսակցության պատգամավորների՞, նույնպես, իսկ փոխնախարարների և վարչության պետերի դեմ կարո՞ղ են վճիռ կայացնել։

Ահա, պետք է վիթինգի օրենքում այս հարցը հստակեցնեն, քանի որ դատվորների համար իրոք դժվար կլինի կողմնորոշվել։

Պարզաբանումը նաև քաղաքացիներին է անհրաժեշտ, որ նրանք իզուր տեղը պաշտոնյաների դեմ հայց չներկայացնեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: