Հայերեն   English   Русский  

Պաշտոնապես կարելի է փաստել, որ մեր երկրում ձևավորվել է խտրականության նոր տեսակ՝ ըստ հագուստի գույնի խտրականություն


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 656

Մոտ մեկ ժամ անցկացրեցի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ իրավապաշտպանական բնույթի փաստաբանական օգնություն տրամադրելով ութ քաղաքացիների։

Ինչպես ինձ պարզաբանվեց, նրանք ոստիկանությունում էին հայտնվել մի քաղաքացու ահազանգով այն մասին, որ սևազգեստ մարդկանց ինչ-որ խումբ փողոցում զբոսնելիս ահաբեկում է մարդկանց (!)։

Այսպիսով, պաշտոնապես կարելի է փաստել, որ մեր երկրում ձևավորվել է խտրականության նոր տեսակ՝ ըստ հագուստի գույնի խտրականություն։

Վարչապետի՝ հունիսի 6-ի ելույթը, փաստորեն, ՀՀ որոշ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք սևազգեստ մարդկանց վերաբերյալ, որն էլ հանգեցրել է այդ «ահազանգին»։

Խտրականության այս նոր տեսակի մասին կիրազեկվեն միջազգային բոլոր իրավասու կառույցները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: