Հայերեն   English   Русский  

​«Վերադարձ Ղարաբաղ» ադրբեջանական ակցիայից մինչև «Անխախտ եղբայրություն - 2019» զորավարժություններ.


Աշոտ Ասատրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 328

Թշնամին համառ քայլերով իրականացնում է իր առաջ դրված խնդիրները ու ժողովրդին շարունակում է «նախապատրաստել» խաղաղության:

Օրեր առաջ արդեն թուրքական բանակը իր զորքը մտցրեց Նախիջևան ու սկիզբ դրեցին «Անխախտ եղբայրություն - 2019» մարտավարական զորավարժություններին: Արդեն մի քանի օր է այդ զորավարժությանների համար Նախիջևանի տարբեր հատվածներում դիրքավորվում են թուրքական և ադրբեջանական զորքերը:

Կրկին օրեր առաջ Ռամին Հաջիլին մի խումբ համակիրների հետ մեկնարկել էր «Վերադարձ Ղարաբաղ» ակցիան և քայլերթով հասել էին Հորադիզ: Նրանք փորձում էին սահմանը անցնել ու հասնել մինչև Շուշի, սակայն ադրբեջանական իշխանության պլանները եզարափակվում էին սահմանի մոտ նրանց ձերբակալությամբ: Սա նման ոճի մեջ արդեն երկրորդ ակցիան է, որ քաղաքացիները իբր փորձում են սահմանը անցնեն ու գան Արցախ: Երկու դեպքում էլ իհարկե ադրբեջանական ոստիկանները իբր վերջին պահին ձերբակալում են նրանց, սակայն իրականում դա գրված սցենարի ամենագլխավոր մասն է:

Եթե ձեզ ինչ-որ չափով հետաքրքրում է այս ամենը, ապա կխնդրեմ, որ բացեք Հայաստանում տեղի ունեցող վերջին մեկ ամսվա դեպքերը ու գործողությունները, տեսեք թե այն ընթացքում երբ թշնամին կոնկրետ գծագրած ռազմական և տեղեկատվական գործողություն է իրականացնում, մենք ինչով ենք զբաղվում: Չնայած կարող եք չնայել, վախենում եմ հիասթափվեք անիմաստ ու անմակարդակ քաղաքական բազառներից, գրած ու ջնջած ստատուսներից, իրար վրա կեղծ ինֆոներ տալուց ու թիթեռնիկներ նկարելուց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: