Հայերեն   English   Русский  

Ռոմանոս Պետրոսյանը քվեարկելուց հետո վերադարձել եւ «հետաքննում» է ԲՀԿ-ականի խախտումը․ Իոաննիսյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 245

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը քվեարկելուց հետո վերադարձել ու սկսել է հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի կատարած խախտումը «հետաքննել»։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Աբովյանի 29/07 տեղամասում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը քվեարկելուց հետո վերադարձել ու սկսել է ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամի կատարած խախտումը "հետաքննել"։

Երբ մեր դիտորդ Սեւադա Ղազարյանը փորձել է պարզել, թե ի՞նչ է անում մարզպետը, վերջինս մեր դիտորդին անվանել է "ԲՀԿ-ի դիտորդ"»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ Աբովյանի 29/07 տեղամասում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի ձեռքին եղել է ընտրողների ցուցակ։

Իսկ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամը պնդել է, որ դա համատիրության ցուցակն է, որը պարզապես մնացել է ուղեցույցի մեջ, և ցուցակում ընդգրկված քաղաքացիներն անգամ այդ ընտրատեղամասում չեն քվեարկում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: