Հայերեն   English   Русский  

Ինչ՞ու են բերման ենթարկել Վահագն Գևորգյանի համակիրներին


  
դիտումներ: 475

Աբովյանում քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի համակիրներին բերման են ենթարկել, քանի որ ահազանգ է եղել, որ նրանք ապօրինի զենք են կրում:

Լրագրողներին հայտնեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ըստ ոստիկանապետի՝ բերման ենթարկելը կապված է եղել իբր թե ապօրինի զենք կրելու հետ: Ես իհարկե ասացի, որ դա այնպիսի մի մեղադրանք է, որը տեղում հանրավոր է ստուգել, նա պատասխանեց, որ իրենք 3 ժամ ժամանակ ունեն: Ես վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի զենք էլ չկա, պարզապես 3 ժամը ժամանակ է նրանց համար, որ բերման ենթարկվածը չկարողանա իր աշխատանքը կատարել»,- ասաց նա:

Ըստ Գևորգ Պետրոսյանի այս միջադեպի հետ կապված ինքը միտում է տեսնում, և ոստիկանների գործողություններից հետո իրենք դիմելու են ՀՔԾ ստուգելու արդյոք եղել է այդպիսի ահազանգ։

«Դա այնպես չի, որ բանավոր հայտարարությամբ է, հակառակ դեպքում այստեղ կարող են բոլորիս էլ ասենք թնդանոթ ունենալու մեղադրանքով տանել եւ ազատազրկել, բա մենք նոր Հայաստանում ենք ապրում»,- ասաց պատգամավորը:

Նա ասաց, որ լարված իրավիճակը մարզպետն է ստեղծել, քանի որ առավոտվանից «առանց անհարմար զգալու շրջում է էս տեղամասից էն տեղամաս, ինչ-որ մեքենաների միջից նկարում է մարդկանց, անհարամար է, բա սա մարզպետին սազական վարքագիծ է, եւ նրա հորդորով էլ բնականաբար գործի են անցել որոշ պաշտոնյաներ: Էստեղ խնդիրը ՏԻՄ-ում հաջողություն ունենալը չէ, էստեղ սկզբունքի հարց է, եւ էդ նույն վարչապետը երբ հայտարարում է, որ ոչ մի մեղավոր անձ չպիտի խուսափի պատասխանատվությունից, հիմա տենանք, թե վարչապետի թիմը ոնց ա իր իսկ հայտարարությունը պաշտպանում, իրականացնում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: