Հայերեն   English   Русский  

Աբովյանը "ոչ" ասեց Փաշինյանին


Գագիկ Համբարյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 341

Այսօր Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ,սակայն հասարակության ուշադրության կիզակետում Կոտյաքի մարզի խոշորագույն Աբովյան քաղաքում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններն էին,

որտեղ առաջադրված 5 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի,ում պատշպանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և իշխանությունների կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը,որի քարոզարշավին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...

Վերջին տեղեկությունների համաձայն Աբովյանի քաղաքապետի աթոռի համար պայքարում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը... Այսպիսով,աբովյանցին "ոչ" ասեց գործող իշխանություններին...Այս ընտրություններում Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու,որին կանդրադառնամ ավելի ուշ...

Հունիսի 9-ի Աբովյանի քաղաքապետի ընտրություններին 44600 ընտրողից մասնակցել է 18175-ը՝ընտրողների 40.83 %-ը...Իմ ունեցած տեղեկությունների համաձայն գործող քաղաքապետը ստացել է 8080 ձայն,իսկ իշխանությունների թեկնածուն՝7770...

Հ.Գ.2018 թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցած 19947 աբովյանցիներից 13312 իր ձայնը տվել էր "ՔՊ"-ին,իսկ 3719՝ԲՀԿ-ին...






Մեկնաբանություններ - 1

agob.k     10.06.2019 Gogovurt tkej nikolin vra ter chat tkogner al bidi unena
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: