Հայերեն   English   Русский  

Հարավային Օսիան ConIFA «չճանաչվածների մրցաշարի» չեմպիոնն է


  
դիտումներ: 84

Ի՞նչ է ConIFA-ն և ինչպե՞ս էր անցկացվում այս մրցաշարը Ղարաբաղում հունիսի 1-9-ը

Հարավային Օսիայի հավաքականը հաղթել է ConIFA-ի հովանու ներքո ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված մրցաշարում, որն անցկացվում էր Ղարաբաղում հունիսի 1-9-ը։

ConIFA-ն հապավում է, որ նշանակում է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա։ Այն ստեղծվել է 2013թ–ին և ենթադրում է այն հավաքականների կամ կազմակերպությունների միավորում, որոնք ներառված չեն ՖԻՖԱ–ի կամ կոնտինենտալ կոնֆեդերացիաների կազմում, քանի որ այդ հանրապետությունները ճանաչված չեն միջազգային լայն հանրության կողմից։ ConIFA-ն հայտարարում է իր հարյուրտոկոսանոց քաղաքական չեզոքության մասին, անցկացնում է Աշխարհի գավաթ, Եվրոպայի գավաթ և ներկա դրությամբ 40 հավաքական է ներառում։ Կազմակերպության շտաբ–բնակարանը գտնվում է շվեդական Լուլեո քաղաքում։

Եզրափակիչ խաղում օսերը նվազագույն հաշվով հաղթել են Արևմտյան Հայաստանի հավաքականին 1:0 հաշվով։

Պաշտոնապես Արևմտյան Հայաստանը Թուրքիայի Արևմտյան Անատոլիայի շրջանն է։ Շրջանն Արևմտյան Հայաստան անվանումով տարածք չունի, սակայն ունի նախագահ և այլ պետական պաշտոնյաներ – JAMnews։

Այժմ Հարավային Օսիայի հավաքականը երկու տարի շարունակ, այսինքն՝ մինչև հաջորդ առաջնություն համարվելու է ԿՈՆԻՖԱ–ի վարկածով Եվրոպայի չեմպիոն։

Լուսանկարը՝ ՌԵՍ գործակալության (Հարավային Օսիա)

«Չճանաչվածների առաջնությանն» այս անգամ մասնակություն ունեցավ չճանաչված կամ մասնակի ճանաչված հանրապետությունների ութ թիմ։ Նրանց բոլորի համար ConIFAմրցաշարը մրցակցելու միակ հնարավորությունն է, քանի որ համաշխարհային մեծ մրցաշարերի նրանք չեն կարող մասնակցել։

• Մանրամասն այն մասին, թե ինչ է ConIFA-ն և ինչպես էին Ղարաբաղում մրցում ութ թիմեր

Ստեփանակերտի Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում անցկացված եզրափակիչ խաղն ավելի քան տասը հազար հանդիսատես էր հավաքել։

Խաղին դրամատիզմ էր հաղորդել այն փաստը, որ հիմնական ժամանակին ավելացված րոպեների ընթացքում 11-մետրանոց էր նշանակվել Հարավային Օսիայի դարպասներին, և թիմի դարպասապահը կարողացել էր հետ մղել գնդակը։

Առանջության երրորդ տեղը զբաղեցրել է Աբխազիայի հավաքականը։ Այն հիմնականժամանակում ոչ–ոքի՝ 0:0 է խաղացել Չիմերիայի դրոշի ներքո հանդես եկող ալբանացիների թիմի հետ, սակայն 11-մետրանոցներում ավելի հաջող է ելույթ ունեցել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: