Հայերեն   English   Русский  

France 24-ը՝ Արցախի կյանքի ու արցախցիների առօրյայի մասին


  
դիտումներ: 179


Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտն ապրում է ինչպես ցանկացած եվրոպական մայրաքաղաք՝ իր կառավարությունով, կառույցներով, հանրային հեռուստատեսությամբ, պետական համալսարանով և միջազգային օդանավակայանով:

Զարգացման և առաջընթացի որևէ փորձ, սակայն, սահմանափակվում է նրա չճանաչված սահմաններով: «France 24»-ի համար պատրաստած իսպաներեն ռեպորտաժով Էթել Բոնեն և Դիեգո Իբարան լույս են սփռում չճանաչված երկրում ապրելու մարտահրավերների վրա:

Ռեպորտաժը կյանքի է կոչվել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության տեխնիկական և կազմակերպչական աջակցությամբ:

ՀԵԲ-ը Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամուրջ լինել Հայաստանի և Եվրոպական միություն միջև։ ՀԵԲ-ը որևէ կերպ ազդեցություն չի գործադրում լրագրողների ընտրած թեմաների, նյութերի, հոդվածների և հրապարակումների վրա, որոնք տպագրվում են լրատվամիջոցներում, որոնք ներկայացնում են լրագրողները կամ թղթակցում են։ Կազմակերպության նպատակն է ապահովել տարածաշրջանում իրավիճակի անաչառ և թափանցիկ լուսաբանում։

Ամբողջական ռեպորտաժի հղումը՝ https://www.france24.com/es/20190607-en-foco-nagorno-karabaj-armenia




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: