Հայերեն   English   Русский  

Մարդիկ սկսել են առաջնորդվել բանականությամբ. Վազգեն Մանուկյան


  
դիտումներ: 449

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ի պատասխան «Անկախի» այն հարցին, թե ինչպես է գնահատում հունիսի 9-ին տեղի ուենցած ՏԻՄ ընտրությունները ասաց.

- Կարող եմ արձանագրել երկու շատ կարևոր իրողություն:

Առաջին`ընտություններն անցել են մաքուր, առանց կեղծիքների, ինչը շատ դրական է, և կարելի է միայն շնորհավորել իշխանություններին այդպիսի արդյունք արձանագրելու կապակցությամբ:

Երկրորդ` ցրվել է այն մթնոլորտը, որի ժամանակ ընտրողները առաջնորդվում էին սիրո կամ ատելության զգացմունքներով: Մարդիկ սկսել են առաջնորդվել բանականությամբ, ինչը շատ կարևոր է: Եվ քաղաքական գործիչների առջև դրվում է նոր պատասխանատվություն` քաղաքականության մեջ առաջնորդվել և առաջնորդել ոչ թե զգացմունքներով, այլ բանականությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: