Հայերեն   English   Русский  

Գնահատելով ողջ տեղեկատվական հոսքերը որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել. Արտակ Զեյնալյանի պարզաբանումը


  
դիտումներ: 100

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ իր ներկայացրած հրաժարականի պատճառներին:

«Գնահատելով ողջ տեղեկատվական հոսքերը որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել»,-ասաց Զեյնալյանն ու արագ հեռացավ՝ ասելով, որ բարձրագույն դատական խորհրդում պետք է դատավարության մասնակցի ու չի կարող շատ ուշանալ նիստից: Վերջում հավելեց, որ հետո կպատասխանի բոլոր հարցերին ու կներկայացնի հրժարականի պատճառները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: