Հայերեն   English   Русский  

Հունաստանում հրկիզել են թուրք դիվանագետներին պատկանող ավտոմեքենաները


  
դիտումներ: 190

Հունաստանի Սալոնիկ քաղաքում անհայտ անձինք հրկիզել են թուրքական դեսպանության աշխատակցի և միջազգային կառույցում աշխատող թուրք կնոջը պատկանող ավտոմեքենաները:

Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է թուրք դիվանագիտական ներկայացուցիչների հետ պատահածը:

Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ անհայտ անձինք առավոտյան բենզինով հրկիզել են Սալոնիկի տարբեր հատվածներում կայանված երկու ավտոմեքենա:

Ավտոմեքենաներից մեկը պատկանել է Սալոնիկում Թուրքիայի առևտրային հարցերով կցորդ Սերքան Բուրալըին: Նրա մեքենան հրկիզվել է հենց նրա տան առջև:

Կարճ ժամանակ անց մոտավորապես 1կմ հեռավորության վրա հրկիզել են միջազգային կառույցում աշխատող թուրք կնոջ ավտոմեքենան:

Հրշեջ ջոկատներին հաջողվել է մարել կրակը, վնասվել են շրջակայքում գտնվող այլ անձանց պատկանող ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Հունաստանի ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: