Հայերեն   English   Русский  

Արթուր Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ ստացավ


  
դիտումներ: 311

Այսօր՝ հունիսի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամավոր Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան)` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը

և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նարինե Խաչատուրյանը հայտնել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Ըստ տեղեկությունների՝ Նարինե Խաչատուրյանը նշանակվելու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: