Հայերեն   English   Русский  

Շղթայական ավտովթար Սարալանջի պողոտայում


  
դիտումներ: 802

Հունիսի 10-ին, ժամը 15:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus XR» (վարորդ՝ Ի.Ա., ծնված 1979 թ.), «BYD» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1973 թ.) և «Nissan Teana» (վարորդ՝ Գ.Շ., ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus XR» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ.Ս.-ն (ծնված 1979 թ.) ունեցել է վատ ինքնզգացողություն: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները փակել են «BYD»և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: