Հայերեն   English   Русский  

Խաչատրյանի մրցույթի եզրափակիչ անցել են Ղազախստանի, Չինաստանի և Հայաստանի ներկայացուցիչները


  
դիտումներ: 519

Երեկ ուշ երեկոյան Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին հայտարարեց մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլ անցած դաշնակահարների անունները։

Այսպիսով՝ խաչատրյանական մրցույթի հաղթողի պատվի համար կպայքարեն Ճան Ճենյանը (Չինաստան), Միսո Գաոն (Չինաստան), Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան)։

Հունիսի 12-ին և 13-ին կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը։ Մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Երիտասարդ դաշնակահարները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: