Հայերեն   English   Русский  

Թրամփն Աբեի հետ կքննարկի ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափման հարցը


  
դիտումներ: 59

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20- ի գագաթնաժողովի շրջանակներում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կքննարկի Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման հարցը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հանդիպման ընթացքում «կքննարկի ԿԺԴՀ-ի լիարժեք հաստատելի միջուկային զինաթափման հարցը և Կորեայի Հանրապետության հետ եռակողմ համագործակցության համակարգումը»:

РИА Новости լրատվական գործակալությունը նշում է, որ Ճապոնիայից հետո Թրամփը Հարավային Կորեա կուղևորվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը «շատ» դրական փոփոխություններ է ակնկալում Վաշինգթոնի և Փհենյանի միջև հարաբերություններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: