Հայերեն   English   Русский  

Ռեջեփ Թայիփը դիմել է դատարան իր անունը փոխելու համար


  
դիտումներ: 105

Ստամբուլում բնակվող փաստաբան Ռեջեփ Թայիփ Բ.-ն դիմել է դատարան իր անվան «Թայիփ» բաղադրիչը հանելու հայցով։

Նա նշել է, որ իր անունը ասոցացվում է քաղաքական շրջանակների հետ ու իր համար առօրյա կյանքում դժվարություններ է ստեղծում։

Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբ 1994 թվականին ընտրվել էր Ստամբուլի քաղաքապետ, Օրդու քաղաքում բնակվող մի ընտանքին որոշել էր լույս աշխարհ եկած նորածին երեխային տալ Ռեջեփ Թայիփ անունը։

Այժմ արդեն 25 տարեկան Ռեջեփ Թայիփը իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է և որպես փորձնակ փաստաբան իր առաջին աշխատանքային քայլերն է կատարում։

Նա պնդում է, որ իր անունը մատնանշում է, թե ինչպիսի քաղաքական կողմնորոշվածության տեր միջավայրից է սերում, ուստի այդ առումով որպես փաստաբան իր համար դժվարություններ են ի հայտ գալիս և բնավ նպատակահարմար չէ կարիերայի համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: