Հայերեն   English   Русский  

Հետաձգվեց Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը


  
դիտումներ: 191

Այսօր՝ հունիսի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարությունյան Մանուկյանի նախագահությամբ

նախատեսված էր, որ պետք է տեղի ունենա նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Սակայն Երանոսյանի պաշտպանը դիմում էր ներկայացրել դատարանին և հայտնել, որ ինքը բացակայում է Հանրապետությունից, բացի փաստաբանից դատարան չէր ներկայացել նաև Լևոն Երանոսյանը։

Այդ պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: