Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը (տեսանյութ)


  
դիտումներ: 125

ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ընդունել է, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։

Պատժամիջոցներին անցնելու պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման գործարքն է։

«Մտահոգություններ ԱՄՆ-Թուրքիա դաշինքի վերաբերյալ» անվամբ օրինագիծն ընդունվել է միաձայն։ Դրանով ամերիկյան իշխանություններին առաջարկվում է CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգերից։ Նույն օրինագծով առաջակվում է նաև վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Օրինագիծը կազմվել և ներկայացուցիչների պալատ է ներկայացվել հանրապետական և դեմոկրատական սենատորների կողմից:

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է այդ օրինագծի ընդունումը՝ դրան տալով «սպառնալիքների լեզու» որակումը։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ հիշյալ օրինագիծը հակասում է թուրք-ամերիկյան «բարեկամական հարաբերություններին»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: