Հայերեն   English   Русский  

Ռոուհանին կոչով դիմել է Եվրոպային


  
դիտումներ: 139

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել եվրոպական երկրներին աջակցել Իրանին ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» ֆոնին: Գրում է Russian.rt.com-ը:

«Իր անարդարացի պատժամիջոցներով Միացյալ Նահանգները գնում է տնտեսական ահաբեկչության ճանապարհով, և մենք հավատում ենք, որ պետք է հակադրենք նրանց, ովքեր մարդկանց զրկում են դեղորայքից և սննդամթերքից», - հայտարարել է Ռոուհանին:

Նրա խոսքերով` «ԱՄՆ-ի սկսած պատերազմը երբեք որևէ մեկի համար օգտակար չի լինի»:

Ավելի վաղ Իրանի նախագահը չէր բացառել Վաշինգթոնի և Թեհրանի միջև բանակցությունների հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն չեղարկի Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները:

Մայիսի 17-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող USS McFaul և USS Gonzales հրթիռակիրները Պարսից ծոցի ջրային տարածություն էին մուտք գործել:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու ԱՄՆ որոշումը հարձակողական սպառազինությունների մրցավազքի առաջին քայլն էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: