Հայերեն   English   Русский  

Մեդվեդևը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 241

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ժնևում Աշխատանքի միջազգային կոնֆերանսում ունեցած ելույթի շրջանակներում հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է ամաշխարհային գործերում նոր «Բեռլինի պատերին», իսկ պատժամիջոցներն ու առևտրային պատերազմները բացասաբար են ազդում գլոբալ աշխատաշուկայի վրա: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռուսաստանն դեմ է նոր« Բեռլինի պատերին»: Մենք հավատարիմ ենք թափանցիկության, ազգային շահերի հարգանքի, փոխշահավետ համագործակցության սկզբունքներին », - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Մեդվեդևի խոսքերը:

Ինչպես նշել է Մեդվեդևը, անօրինական պատժամիջոցները, պրոտեկցիոնիզմը, առևտրային պատերազմները և այլ արհեստական խոչընդոտները բացասաբար են անդրադառնում աշխատաշուկայի և երկրների տնտեսությունների վրա:

«Ընկերություններին, կազմակերպություններին, հետևաբար մարդկանց համար ավելի դժվար է լինում քաղաքականությունից դուրս ապրել, իսկ դա հնարավոր չէ որպես լավ երևույթ ընդունել», - ասել է նա:

Նա հավելել է, որ «առանձին երկրների առևտրատնտեսական ոլորտներում վարքագիծը ավելի ագրեսիվ է դառնում և բառացիորեն կամայականության եզրին է հայտնվել»:

«Տասնամյակներով հաստատված աշխարհակարգը վտանգված է», - ասել է նա:

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի աշխարհակարգի փխրունությունը` կոչ անելով աշխարհի երկրներին հարգել միմյանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: