Հայերեն   English   Русский  

ՎԵՏՕ շարժման բողոքի ակցիան Սորոսի գրասենյակի դիմաց. ուղիղ


  
դիտումներ: 208

ՎԵՏՕ՝ վերջնագիր երկիրը տվող օտարներին, շարժման անդամները րոպեներ առաջ կրկին սկսել են իրենց բողոքի ակցիան Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի առաջ:

«Այսօր կարծես թե ոստիկաններն ավելի բարեհաճ են, երևի նրանց ասել են, որ նման վերաբերմունք ցույց տան, և մենք էլ կօգտվենք այդ վերաբերմունքից ու կարգելափակենք գրասենյակի մուտքերն ու ելքերը, թույլ չենք տա որ որևէ մեկը մտնի կամ դուրս գա: Կարևորը մի երկու ժամով կապահովենք, որ Սորոսի գրասենյակից սնվողները ոչինչ չանեն, որ վաղը իմ երեխան հարցնի, թե ինչ եմ արել մեր երկրի համար, ասեմ 2 ժամով փրկել եմ երկիրը»,-ասաց շարժման համակարգող Նարեկ Մալյանը:

Շարժման մյուս անդամները պաստառներից բացի այսօր իրենց հետ նաև կեղծ գումարներ էին բերել՝ ըստ իրենց փորձելով ցույց տալ, որ հանուն այդ գումարների են Սորոսի հիմնադրամի աշխատակիցները վաճառում երկիրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր արգելափակելու են Սորոսի գրասենյակը և նոր բացահայտումներ են անելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: