Հայերեն   English   Русский  

Երևանի Վարդանանց-Տպագրիչների և Մոսկովյան-Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր


  
դիտումներ: 253

2019 թվականի հունիսի 17-ից նոր տեսանկարահանող սարքեր կգործարկվեն։ Անկախին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես կանգառի եւ կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների եւ վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երեւան քաղաքի Վարդանանց-Տպագրիչների եւ Մոսկովյան-Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:

Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2019 թվականի հունիսի 17-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: