Հայերեն   English   Русский  

Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն


  
դիտումներ: 198

Սամվել Բաբայանի` Ասկերան քաղաքում գտնվող գրասենյակի շտաբի պետի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես` հունիսի 10-ին Ասկերանի շրջանի բնակիչ 1967թ. ծնված Ա.Ս-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Է. Մ-ն, ով հանդիսանում է Սամվել Բաբայանի` Ասկերան քաղաքում գտնվող գրասենյակի շտաբի պետը, հեռախոսով զրպարտել է իրեն, որ իբր ինքը խոչընդոտում է համայնքի բնակիչներին, մասնակցելու ստորագրահավաքին և սպառնալիքներ տվել իրեն:


Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: