Հայերեն   English   Русский  

Կուրիլյան կղզիներում 4,5 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել


  
դիտումներ: 227

Կուրիլյան կղզիների երկու բնակավայրերի բնակիչները 4,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ են զգացել: Գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Երկրաշարժի օջախի խորությունը 48 կմ է կազմել:

Երկրաշարժը զգացել են Սևերո-Կուրիլսկի և Մալոկուրիլսկի բնակիչները: Ստացված տվյալների համաձայն` սեյսմիկ իրադարձության ուժգնությունը մինչև 4 բալ է կազմել», - հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով ավերածություններ կամ տուժածներ չկան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոմանդորյան կղզիների մոտ 5.1 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: