Հայերեն   English   Русский  

Ճտիկով իրավապաշտպանների ճտիկը Լարիսա Մինասյանի ձեռքի տակ է. Նարեկ Մալյան


  
դիտումներ: 128

«Սորոսի գրասենյակը արգելված է մի շարք երկրներում: Լարիսա Մինասյանը՝ Սորոսի գրասենյակի ղեկավարը, լկտիորեն ստում է,

որ Սորոսի գրասենյակը արգելված է միայն բռնատիրական երկրներում: Նա բռնատիրական երկիր է անվանում Իսրայելին, ԱՄՆ-ին, որտեղ հենց այս պահի դրությամբ բավական լուրջ արգելափակման գործողություններ են տեղի ունենում: Օրինակ՝ այսօր ԱՄՆ-ում պետական մակարդակով անարգանքի սյունին են գամել Ֆիլադելֆիայի դատախազին, որ հայտնի սորոսական է և նրա պաշտոնավարման ընթացքում հանցագործությունների մակարդակը կտրուկ աճել է»,-Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՎԵՏՕ շարժման համակարգող Նարեկ Մալյանը:

Արդեն երկու ժամ է, որ ՎԵՏՕ շարժումը կրկին բողոքի ակցիա է սկսել Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց: Նրանց այսօր միացել են նաև Ադեկվադ նախաձեռնության անդամները: Ակցիայի մասնակիցները շարունակում են, պնդել, որ Սորոսի գրասենյակի աշխատակիցներն աշխատում են ստի ու կեղծիքի հիման վրա, և որ նրանք օտարերկրյա գործակալներ են Հայաստանում:

«Սորոսի գրասենյակի աշխատակիցները փորձում են ամեն կերպ հանրության աչքին արդարացնել իրենց վերցրած դոլարները: Սորոսականներն ունեն մի շատ կարևոր առանձնահատկություն. նրանք ատում են հայ առաքելական եկեղեցին: Նրանք ընդհանրապես որևէ հավատք չունեն: Նրանց աստվածը դոլարն է, տերը՝ Սորոսն է: Մի բան էլ. Ադեկվադ նախաձեռնության ղեկավար Արթուր Դանիելյանի երեկվա ձեռնաշխթաներով բերման ենթարկելուն ոչ մի ճտիկով իրավապաշտպան չանդրադարձավ: Ես այսուհետ այս տերմինը մտցնում եմ շրջանառության մեջ՝ ճտիկով իրավապաշտպան, քանի որ իրանք ճտիկով միանում են, ճտիկով անջատվում են: Իսկ ճտիկը գտնվում է այս գրասենյակում, Լարիսա Մինասյանի ձեռքի տակ»,-ասաց Նարեկ Մալյանը:

Նա ակցիայի վերջում ավելացրեց, որ այսօր հրապարակելու են Լուսավոր Հայաստան կուսակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության և Իմ քայլը դաշինքի պաշտոնական դիրքորոշումը ՎԵՏՕ-ի օրակարգի վերաբերյալ: Ակցիայի անդամները նշեցին, որ իրենց հաջորդ քայլերի մասին կհայտնեն նախապես:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: