Հայերեն   English   Русский  

Միացյալ Նահանգները պաշտոնապես պահանջել է Մեծ Բրիտանիայից արտահանձնել Ասանժին. WP


  
դիտումներ: 371

ԱՄՆ արդարադատության նախարարությունը WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման համար պաշտոնական պահանջագիր է ուղարկել բրիտանական կողմին: Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը` վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյային: Գրում է Russian.rt.com-ը:

Աղբյուրի խոսքերով` պահանջագիրն ուղարկվել է հինգշաբթի` հունիսի 6-ին: Պարբերականը պնդում է, որ «դա քիչ հավանական է դարձնում» ամերիկյան կողմի համար Ասանժի դեմ հետագա մեղադրանքների ներկայացումը:

Ընդ որում` Վաշինգթոնի և Լոնդոնի պայմանագիրը նախատեսում էր, որ պահանջագիրը պետք է ուղարկվի Ասանժի ձերբակալությունից հետո 60 օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում:

Նույն պայմանագրով Միացյալ Նահանգներին արգելվում է Ասանժին ցանկացած մեղադրանքով հետապնդել, բացի նրանցից, որոնք նշված են արտահանձնման պահանջագրում, «եթե միայն այդ գործողությունները չեն ձեռնարկվում» նրա արտահանձնումից հետո:

Ավելի վաղ WikiLeaks-ում հայտարարել էին, որ Ասանժի դեմ ԱՄՆ-ում նոր մեղադրանք է նախապատրաստվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: