Հայերեն   English   Русский  

Բոլթոնը չի բացառել Թրամփի և Կիմ Չեն Ընի երրորդ հանդիպումը


  
դիտումներ: 246

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգներում չեն բացառել Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երրորդ հանդիպման հնարավորությունը

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հնարավոր երրորդ գագաթնաժողովին: Գրում է Ria.ru-ն:

Երրորդ գագաթնաժողովը «լիովին հնարավոր է», - հայտարարել է Բոլթոնը ֆինանսական մենեջերների ֆորումի շրջանակներում:

«ԱՄՆ-ն պատրաստ կլինի, երբ ԿԺԴՀ-ն պատրաստ լինի», - հավելել է Բոլթոնը:

Ավելի վաղ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումները տեղի էին ունեցել Սինգապուրում և Հանոյում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: