Հայերեն   English   Русский  

Սորոսին ԱՄՆ-ում սողացող հեղափոխություն կազմակերպման մեջ են մեղադրել


  
դիտումներ: 278

Fox News հեռուստաալիքի թղթակից Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը իր հարստությունն օգտագործել է արմատական գաղափարախոսություն տարածելու նպատակով: Գրում է Gazeta.ru-ն:

«Մարդիկ չեն հասկանում, թե որքան հաջողությամբ է Ջորջ Սորոսը վերափոխում այս երկիրը, սակայն նրանք պետք է հասկանան դա», - հայտարարել է Կառլսոնը:

Կառլսոնը մատնանշել է Ֆիլադելֆիայի շրջանային փաստաբանի ընտրությունը` որպես Սորոսի ազդեցության ապացույց:

«Ֆիլադելֆիայում Սորոսը սատարեց Լարի Կրասներին, և վերջին տասնամյակում սպանությունների մակարդակն այնտեղ ամենաբարձրն է», - ասել է Կառլսոնը:

Մեկ այլ դատախազ հայտարարեց, որ դատախազությունը ֆինանսավորվել է Սորոսի կողմից, իսկ նրան մեղադրեցին արմատականացման փորձի և շրջանային դատախազի ընտրությունները գնելու մեջ:

Թղթակիցը Սորոսի գործողությունները անօրինական և հակաժողովրդավարական է անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: